««Armat Media»-ից 11 հեռախոս են առգրավել, 2 համակարգիչ». Աղավնի Սուքիասյան (տեսանյութ)

««Armat Media»-ից 11 հեռախոս են առգրավել, 2 համակարգիչ». Աղավնի Սուքիասյան

««Armat Media»-ի խմբագրություն մուտք գործած մարդիկ ներկայացել են որպես ԱԱԾ-ի և ՔԿ-ի ներկայացուցիչներ։ Վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները։ Ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է, որ իրավունք ունեն այս հասցեում առգրավել համակարգիչներ, հեռախոսներ, կրիչներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Armat Media»-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը։ «Հիմքը դատարանի որոշում էր, գրված էր, որ Ալիկ Ալեքսանյանի գործով ունեն թույլատվություն՝ խուզարկել խմբագրությունը, պետք է փնտրեին կրիչներ, համակարգիչներ, հավաքներին մասնակցելու երթուղիներ, աշխատակիցների աշխատավարձերի վերաբերյալ փաստաթղթեր»,- հավելել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *