«Երևանի գինու օրերին» որոշ փողոցներ փակ կլինեն

«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 5-8-ը՝ ժամը 16:00-22:30-ը, փակ կլինեն Երևանի որոշ փողոցներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես, փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *