
«Այս ընթացքում, երբ քաղաքական ուժերն զբաղված էին քարոզարշավով, Արմեն Աշոտյանը բացահատումներ արեց, բացառիկ աշխատանք կատարեց»,- այս մասին «168»-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալմանը։
«Երեկվա դեբատին զուգահեռ Արմեն Աշոտյանի վերլուծությունը և իրականության բացահայտումը ոչ մի կերպ չէր կարող մարսել այս իշխանությունը»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը վախի մթնոլորտ ստեղծելու, մյուսներին Աշոտյանին ձերբակալելով լռեցնելու փորձ է։