Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․   Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մեր չեզոք տոկոսադրույքը ածանցվում է ԱՄՆ-ի չեզոք տոկոսադրույքից։ Եթե այնտեղ հանկարծ փլուզում տեղի ունենա, չեզոք դրույքը կգնա վերև, իսկ դա նշանակում է, որ հայկական դրամի տոկոսադրույքը նույնպես կգնա վերև», — ասել է նա «Rearrange» փոդքաստի ընթացքում։

Նշելով, որ աշխարհը խիստ փոխկապակցված է ամերիկյան շուկայի հետ, Գալստյանն ասել է, որ դոլարն այս պահին մնում է գերիշխող արժույթ։

«Դոլարի վերացում չի լինի։ Հնարավոր է՝ ժամանակի ընթացքում դոլարը փոքր-ինչ զիջի իր դիրքերը, բայց չեմ կարծում, թե հիմա գոյություն ունի որևէ շուկա, որը կարող է մրցել դոլարի հետ իր խորությամբ, իրացվելիությամբ և առաջարկվող գործիքակազմով», — ընդգծել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *