
«Ընտրություններից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի և կագնի դատաստանի առաջ՝ Մարտի 1-ի ոճրագործության համար»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մարտի 1-ի գործով Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը պետք է հասնի իր լրումին, և Մարտի 1-ի ոճրագործները պետք է երար տարիներ անցկացնեն բանտում։ Գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից պահանջում է ավելի քան 200 միլիոն դոլարի ապօրինի գույք, դրամական միջոցներ»,- ասաց Փաշինյանը։