
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հանդիպումն այս պահին անհնար է: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել Է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։
«Դա տեղի չի ունենա, մենք այժմ բանակցությունների առաջին փուլում ենք, Իսկ Թրամփը բանակցային գործընթացը փակուղի է մտցրել։ Դա տեղի չի ունենա»,- ասել է նա՝ պատասխանելով Թրամփի և Խամենեիի հնարավոր հանդիպման մասին հարցին։