«Ընդդիմության օգտին քվեարկելը յուրաքանչյուրիս պատմական առաքելությունն է»․ Խոսրով Հարությունյան

«Ընդդիմության օգտին քվեարկելը յուրաքանչյուրիս պատմական առաքելությունն է»․ Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք հայերս մ.թ. 301թ-ին մոլորակի վրա առաջինը ընդունեցինք Քրիստոնեությունը որպես պետական կրոն։ 451 թ-ին Ավարայրի ճակատամարտում հայերը գիտակցված պաշտպանեցինք իրենց քրիստոնեական ընտրությունը։
     Առանց սխալվելու հավանականության կարող ենք պնդել, որ Ավարայրը՝ մեր երկրորդ Դարձն էր։
     Մեր նախնիները պատվով կատարեցին իրենց պատմական առսքելությունը։
     1991թ սեպտեմբերի 21- ին մենք հռչակեցինք մեր անկախությունը։ Պատմական այդ որոշումը մենք կայացրել ենք ԽՍՀՄ փլուզման պայմաններում։ Անկախությանը մեր սերունդը չի հասել կենաց մահու պայքարի գնով, ինչպես շատ ժողովուրդներ։
     Եվ հիմա մեր ժողովուրդը կանգնած է իր պետական անկախությունը իրավամբ վերահաստատելու պատմական անհրաժեշտության առջև։
     Այդ իմաստավորված որոշումը մենք պետք է կայացնենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
     Ուստի այդ ընտրություններին մասնակցելը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարքն է, իսկ ընդդիմության օգտին քվեարկելը՝ յուրաքանչյուրիս պատմական առաքելությունը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *