Ի՞նչ որոշեց ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստանի»՝ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ

ԿԸՀ-ում ավարտվեց արտահերթ նիստը, քննարկում էին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։

ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության միջնորդությունը։ «Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ընտրությանը։

Նիստը վարում էր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Հանրապետություն» կուսակցությունից մասնակցում են Գրիգոր Առաքելյանն ու Անի Խաչատրյանը, փաստաբանը Տիգրան Եգորյանն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից ներկա են Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանը, փաստաբանը՝ Էդուարդ Հովհաննիսյան։

Գրիգոր Առաքելյանի տպավորությամբ գտնվում են ոչ թե ԿԸՀ-ում, այլ դատարանում այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն պահանջեց փաստեր ներկայացնել՝ միջնորդությունը հիմնավորող։

«Ինչ նկատի ունեք փաստ ասելով։ Մեր ընկալմամբ՝ մենք դատարանում չենք և խոսում ենք հանրային տիրույթում գտնվող հրապարակումների և տպավորությունների մասին։ Եվ դրանք, ըստ էության, կարող են փոխել ընտրության ընթացքում»,- ասել է Առաքելյանը։

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին պահանջել է անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել «Ուժղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը ուժը կորցրած ճանաչել։ ԿԸՀ փոխնագահը ճշտող հարց տվեց՝ ո՞րն է հիմնական պահանջը՝ անվավե՞ր, թե՞ ուժը կորցրած ճանաչելը։ Փաստաբան Տիգրան Եգոյանը պարզաբանեց.

«Դաշինքի ցուցակի 1-ին համարի անձնագրի հետ կապված հարց կա»,- ասել է փաստաբանը։
Իսկ Գրիգոր Առաքելյանի պարզաբանմամբ՝ կուսակցությունը իր վարչապետի թեկնածու է հռչակել մեկի, ով նատակեցության ու պատգամավորության թեկնածուի ցենզին չի համապատասխանում, իսկ 1-ին համարը հանդիսանում է այլ երկրի քաղաքացի, իսկ ԿԸՀ ներկայացված փաստաթղթերը կեղծ են։ Նախագահ Վահագն Հովակիմյանը արձագանքեց ու նշեց՝ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերը կեղծ չեն։

«Դուք ուզում եք ասել, թե X մարդուն վարչապետի թեկնածու հայտարարելը արգելված չէ, ի՞նչ եք ուզում, որ մենք փաստաթղթերը կեղծ գնահատե՞նք»,- արձագանքել է ԿԸՀ նախագահը։

«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամ Արամ Վարդևանի խոսքով՝ նման հարցի քննարկումը խաթարել քաղաքական ուժերի հավասարությունը։

«ԸՕ տրամաբանությունը հուշում է, որ խրթին են հիմքերը իրենց դեմ ներկայացրած դիմումում։ ԿԸՀ ենք ներկայացրել երկու դիմում, որից մեկը մերժվել է, մյուսը՝ ընդհանրապես նիստով չի քննարկվել,- ասել է Վարդևանյանն ու հայտարարել՝ 1-ին համար Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է և երբևէ չի եղել այլ երկրի քաղաքացի։

ԿԸՀ-ում հարցի քննարկումը տևել է ավելի քան երկու ժամ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *