ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, և որ Թեհրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի։
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցում Իրանի հետ։ Նրանք միջուկային զենք չեն ունենա։ Նրանք այն վիճակում չեն, որ միջուկային զենք ունենան»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վիսկոնսին մեկնող իր ինքնաթիռում։ Այնտեղ Թրամփը կմասնակցի գյուղատնտեսությանը նվիրված հանդիպմանը։
Իրանական իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ չեն ձգտում միջուկային զենքի։