CENTCOM. Իրանը յոթ բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը յոթ բալիստիկ հրթիռ են արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ՝ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները խոցել էին Իրանի հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք արձակվել էին դեպի Հորմուզի նեղուց, ինչպես նաև հարվածներ էին հասցրել Իրանի ռադիոլոկացիոն օբյեկտներին։

«Նախնական գնահատականներով՝ Իրանի արձակած յոթ հրթիռներից վեցը որսացել են, իսկ յոթերորդը չի հասել նախատեսված թիրախին»,- ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։

«Այս պահին ամերիկացի զինծառայողների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան, իսկ Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբին վնաս հասցնելու վերաբերյալ Իրանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հավելել են հրամանատարությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *