
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ֆեյսբուքյան էջում իրազեկել է, որ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին։
«Ընտրական իրավունք ունեցող հարգելի՛ քաղաքացիներ,
Քվեարկության օրը Ձեր ընտրելու իրավունքը իրացնելու համար հունիսի 6-ին (ժամը 9։00-18։00) և հունիսի 7-ին (8։00-20։00) ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումները աշխատելու են ողջ ռեսուրսով՝ մատուցելով ընտրական գործընթացներին վերաբերող ծառայություններ, այդ թվում՝ քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցսուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ինչպես նաև ընտրելու իրավունքն իրացնելու ուղղությամբ այլ գործառույթներ»,- նշված է հաղորդագրության մեջ։