Զելենսկին հանդիպում է խնդրում Պուտինից, իսկ ի՞նչ է մտածում Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներն այժմ պետք է «ինքնուրույն կարգավորեն» ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված հարցերը։

Լրագրողները Թրամփին հարցրել են, թե արդյոք Զելենսկին և Պուտինը պետք է անձամբ հանդիպեն, նախքան ԱՄՆ-ն վերսկսի բանակցությունների միջնորդի դերը։

«Ես դեմ չեմ դրան։ Այսինքն՝ թող իրենք կարգավորեն։ Ես նրանց հասցրել եմ այս իրավիճակին, և կարծում եմ՝ ամեն ինչ կլուծվի», – պատասխանել է ամերիկացի նախագահը։

Թրամփը վստահ է, որ հիմա «մոտենում է այն պահը, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդիրը պետք է կարգավորվի»։

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ «սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար։ Այն երբեք չէր լինի, եթե ես նախագահ լինեի։ Բայց կարծում եմ՝ ամեն ինչ կլուծվի»։

Հիշեցնենք, նախօրեին Զելենսկին նամակ էր գրել Պուտինին՝ առաջարկելով անձնական հանդիպում չեզոք երկրում (օրինակ՝ Շվեյցարիայում կամ Թուրքիայում)՝ պատերազմի ավարտը քննարկելու համար։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ կարդացել է Զելենսկու բաց նամակը և «իմաստ չի տեսնում հանդիպում անցկացնելու մեջ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *