Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից  կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից  կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է:
     Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
     Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:
     Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:
     Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:
     Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:
     Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:
     Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:
     Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:
     «RANGE ROVER SPORT SC 4.2» մակնիշի և «MERCEDES-BENZ S550» մակնիշի տրանսպորտային միջոցները:
     Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:
     85 միլիոն 430 հազար դրամ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *