«Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ժամանակներս»․ Պակիստանի ՊՆ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ժամանակներս»․ Պակիստանի ՊՆ

Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա «մոտ ժամանակներս»։ Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։

«Նկատվում է միայն դրական առաջընթաց»,- հարավասիական պետության պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերում է The Express Tribune-ը: Շարունակվող դիվանագիտական ջանքերը, Ասիֆի խոսքով, շարժվում են «կառուցողական ուղղությամբ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգթոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ Իսլամաբադում՝ ապրիլի 16-ին։ Associated Press-տվյալներով՝ կողմերը քննարկում են Պակիստանի մայրաքաղաքում կրկնակի հանդիպման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները որպես նոր փուլի հնարավոր անցկացման վայր նշում են Ժնևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *