«Ռադիոտան գրավման, գույքի ոչնչացման համար որևէ մեկը պատասխան չտվեց»․ Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ռադիոտան գրավման, գույքի ոչնչացման համար որևէ մեկը պատասխան չտվեց»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «8 տարի առաջ այս օրը Փաշինյան Նիկոլ & Co-ն փաստացի գրավեց ռադիոտունը:
     Գրավման, գույքի ոչնչացման համար որևէ մեկը պատասխան չտվեց: Որևէ կերպ չպատժվեցին ռադիոտանը հերթապահություն իրականացնող ոստիկանները, վերջիններիս վերադասը, վերադասի վերադասը:
     Մինչ օրս հասարակության համար անհայտ մնացել շատ կարևոր հարց, այն է` ո՞վ, ե՞րբ, ի՞նչ նախապայմաններից ելնելով կարող է անարգել գրավել պետական պահպանության ներքո գտնվող հիմնարկները, ոչնչացնել դրանց գույքը:
     Հարցը մնում է առկախված:
     Ո՞վ, ե՞րբ, ինչի՞ց հետո»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *