Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկա օրերին կիրականացնի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝

 

🔷 ձերբակալվել է 194 անձ,

🔷 քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ,

 

🔷 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

 

12 վարույթով նախաքննությունը 45 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:52 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:

Հայտնաբերվել են գումարային շարժերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գաղտնալսող սարքեր հայտնաբերող սարքավորումներ, 1000-ավոր քաղաքացիների ցուցակագրված տվյալներ, որոնց կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից առաջիկա օրերին կիրականացվեն լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ողջ տարածում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *