Ստեփանավանի համաայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով

Ստեփանավանի համայնքապետարանում կարկուտի հետևանքների արձանագրման աշխատանքները շարունակվում են․ համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով։

 

​ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն կարկուտի հետևանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաներ, ​բնակելի տների և շինությունների տանիքներ, ​արևային վահանակներ, ​պտղատու ծառեր և ցանքատարածքներ։

 

​Հասցված վնասները տեղում արձանագրելու և գնահատելու նպատակով այս պահին դեպքի վայրերում ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) 3 և Տաշիրի ՀՓՋ-ի 1 օպերատիվ խմբերը, ինչպես նաև համայնքապետարանի կողմից հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *