Ստեփանավանում տեղացած կարկուտը ավերածություններ է արել

Ստեփանավանում տեղացած կարկուտը ավերածություններ է արել

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ից սկսված մոտ 20 րոպե Ստեփանավան քաղաքում և հարակից վարչական շրջաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով քաղաքացիներին խոշոր չափի վնասներ են պատճառվել։
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին, որ սա աննախադեպ կարկուտ էր, որոշ տեղերում անգամ կարկուտի չափը հավի ձվի չափի էր հասնում։ Վնասվել են ավտոմեքենաներ, տան տանիքներ, պատուհաններ, ցանքատարածություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *