«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը իր էջում տեսանյութ է տարածել, որով հորդորում է քաղաքացիներին գնալ քվեարկության ու կատարել քաղաքացիական պարտքը:
«Այսպիսով սկսվեց ճակատագրական ընտրությունների օրը, որին երկար էինք սպասել ու որը իրականում ոչ թե պարզապես ընտրություն է, այլ հանրաքվե:
Ես առավոտյան կատարել եմ իմ ընտրությունը: Ովքեր սպասում էին այս օրվան, դուք էլ դուրս եկեք, գնացեք ընտրության ու կատարեք ձեր ընտրությունը:
Ծայրահեղ կարևոր է, որ յուրաքանչյուրը իր ընտրությունը կատարի:
Ես կատարել եմ իմ ընտրությունը, այժմ գնում եմ պաշտպանելու ձեր ձայները:
Կատարե՛ք ձեր ընտրությունը, որ կարողանանք պաշտպանել մեր ազգային շահը», – նշում է Չալաբյանը: