Քվեարկել եմ հանուն մեծ փոփոխության մեր երկրում․ Նարեկ Կարապետյան

Քվեարկել եմ հանուն մեծ փոփոխության մեր երկրում ու վերակառուցվող Հայաստանի. հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Տաշիրում քվեարկելուց հետո։

«Քվեարկել եմ հանուն Հայաստանում մեծ փոփոխության, վերակառուցման և Հայաստանի, որտեղ մարդիկ զբաղված են իրենց երկիրը շենացնելու, ոչ թե վատություն անելու համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ ցանկանում են վերջ դնել երկրում ներքաղաքական լարվածությանը և սկսել զարգացնել երկիրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *