ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ ժամը 08:00-ի դրությամբ բացականեր են եղել 2006 տեղամասերից 48-ում. գրանցված 3 դեպքերում 2 նախագահ և 1 քարտուղար է բացակա եղել, սակայն ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս անկախ ամեն ինչից գործընթացը շարունակել, իսկ եթե անհրաժեշտություն լինի, նոր անդամներ նշանակել.
«Այս ընթացքում, բնականաբար, տեխնիկական խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք հընթացս արագ լուծվում են»,- ասել է ԿԸՀ նախագահը: