Կատարեցի իմ ընտրությունը, որպեսզի Տերը անսասան պահի հայկական պետականությունը, օրհնի մեր ժողովրդին հաղթահարելու ծանր փորձությունները և կերտելու հզոր, անվտանգ, օրինապահ պետություն։ Տերը պահապան լինի մեր երկրին։ Այս մասին քվեարկությունից հետո հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, հաղորդում են ԶԼՄ-ները։
«Տիրոջ ողորմությունը թող լինի մեզ և աշխարհի հետ», – եզրափակել է Գարեգին Երկրորդը։