«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել


Քաղաքականություն


«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ ահազանգելով իրավապահ համակարգի կողմից ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների մասին։

Ըստ հայտարարության՝ առավոտվանից դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։

Դաշինքն այս վարքագիծը որակում է որպես հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ և ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։

Շտաբը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և դիտորդական առաքելություններին՝ պահանջելով արձանագրել տեղի ունեցող փաստերը։ Միևնույն ժամանակ, դաշինքը կոչ է արել ընտրողներին չընկրկել և վստահորեն իրացնել իրենց սահմանադրական իրավունքը՝ հավելելով, որ ապօրինությունները կազմակերպողներն ու իրականացնողները ենթարկվելու են օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությանը։s



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *