
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Գյումրիից ինձ քիչ առաջ տեղեկացրեցին, որ ժամեր առաջ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել է հանրային գործիչ, իմ պաշտպանյալ Կարապետ Պողոսյանը։ Հարազատներին և պաշտպանին իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքն այս պահի դրությամբ չի ապահովվել»։