«Ժամը 12:30-ի դրությամբ քվեարկել է տնային կալանքի տակ գտնվող 205 անձ»․ ԱՆ

«Ժամը 12:30-ի դրությամբ քվեարկել է տնային կալանքի տակ գտնվող 205 անձ»․ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է․ «Տնային կալանքի տակ գտնվողները քվեարկում են.
     Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքի տակ գտնվող 922 անձից 869-ն ունեն ընտրելու իրավունք։
     Ժամը 12:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 434 անձ, որոնցից արդեն քվեարկել է 205-ը։
     Քվեարկության իրավունքի իրացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել է տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխան ընտրատեղամասեր՝ օրենքով սահմանված կարգով։
     Պրոբացիայի ծառայությունը շարունակում է ապահովել ընտրելու իրավունք ունեցող տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացումը՝ պահպանելով օրինականության, հավասարության և սահմանադրական իրավունքի պաշտպանության սկզբունքները։
     Տվյալները ներկայացված են ժամը 12:30-ի դրությամբ և կարող են փոփոխվել քվեարկության գործընթացի ընթացքում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *