
Իրավապահները շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» Գյումրու գրասենյակը, փաստաբանին ներս չեն թողնում, այս մասին հայտնում է 5-րդ ալիքը։ ««Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակից ահազանգ ենք ստացել, որ Գյումրի քաղաքի Նորավան կոչվող թաղամասում գտնվող իրենց գրասենյակը ոստիկանները շրջափակել են և գործողություններ են կատարել։ Ժամանել ենք, դուռը փակ է և տեղեկություններ չունենք՝ մարդիկ կա՞ն ներսում և ի՞նչ գործողություններ են կատարվում»,- լրագրողներին հայտնել է փաստաբանը։ Կան ձերբակալվածներ: