Ընտրատեղամասի մոտ՝ ՔՊ-ի մեքենա, հարևանությամբ՝ մարզպետի հոր բիզնեսը

Արմավիրի մարզի Նորապատ համայնքի 16/16 ընտրատեղամասի անմիջական հարևանությամբ, որտեղ գտնվում է նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հոր սուպերմարկետը, կայանված է ավտոմեքենա, որի վրա փակցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական համարը։

Մինչ ընտրական օրենսդրությամբ քվեարկության օրը և ընտրատեղամասերի հարակից տարածքներում քարոզչությունն արգելված է, մեքենան շարունակում է մնալ ընտրողների տեսադաշտում՝ փաստացի կրելով կուսակցության քարոզչական խորհրդանիշը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *