
Ժամը 17.00-ի դրությամբ հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,92 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 1 մլն 224 հազար 957 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասել է ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը։
Նշենք, որ 2021-ի դեկտեմբերին կայացած` ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը 38,52 տոկոս է կազմել:
Երեւանում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 40,15 %-ը (412 168 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 42,67 %-ը (46 216), երրորդ քաղաք Վանաձորում՝ 47,9%-ը (44 928):
Ստորեւ ներկայացնում ենք մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.
Արագածոտնի մարզ – 57 999 ընտրող (51,13 տոկոս)
Արարատի մարզ – 106 622 ընտրող (48,43 տոկոս)
Արմավիրի մարզ – 101 408 ընտրող (44,8 տոկոս)
Գեղարքունիքի մարզ – 83 348 ընտրող (46,86 ընտրող)
Լոռու մարզ – 106 161 ընտրող (49.77 տոկոս)
Կոտայքի մարզ – 122 692 ընտրող (51,01 տոկոս)
Շիրակի մարզ – 96 077 ընտրող (46,23 տոկոս)
Սյունիքի մարզ – 59 215 ընտրող (55,36 տոկոս)
Վայոց Ձորի մարզ – 24 171 ընտրող (54,15 տոկոս)
Տավուշի մարզ – 55 096 ընտրող (53,27 տոկոս)
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։