
ՄԱՄՈՒԼ.ամ-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել լրագրող Նաիրի Հոխիկյանի եղբոր` Լևոն Հոխիկյանի հետ և մանրամասներ պարզել այսօրվա բռնության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Լիճք գյուղում, որտեղ նա «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ է, ՔՊ-ական վարչական ղեկավար Սիրական Սիրականյանն ու իր համախոհները ծեծել էին նրան:
Մեզ հետ զրույցում Լևոն Հոխիկյանը մասնավորապես պատմեց. «Ընտրատեղամասում ՔՊ-ի երեք վստահված անձինք էին գտնվում, այնինչ օրենքը պահանջում է, որ երկու անձից ավելի չպետք է լինեն: Նշեմ, որ երրորդը գյուղի վարչական ղեկավարն էր, պահանջեցի, որ դուրս գա, առաջացավ կոնֆլիկտ, ապա հայհոյանքներ, կոպիտ բառեր: Ասացի, որ դրա ժամանակը չի, հետո կարող ենք պարզաբանել: 1 ժամ հետո ես ընտրատեղամասից դուրս եմ եկել` նորից հարցերի պարզաբանում, այսպես ասած` «ռազբորկա» են իրականացրել, հարձակվել վրաս, հարվածներ հասցրել»:
Լևոն Հոխիկյանը խոստացավ ավելի ուշ առավել ծավալուն տեղեկություն տալ, հիմա նա կրկին վերադարձել է ընտրատեղամաս և մասնակցում է ձայների հաշվարկին: