ԿԸՀ-ը հրապարակել է ընտրությունների արդյունքները՝ քվեաթերթիկների 2,35%-ի մշակումից հետո

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 00.50-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 153 ընտրատեղամասերից՝ մշակելով քվեաթերթիկների 2,35%-ը։

Այս տվյալներով, որոնք դեռևս ցուցիչ չեն, 57,36% արդյունքով (12658 ձայն) առաջատար է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է 21,55% (4755)։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 8,22% (1813) արդյունքով։ Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 4,88% (1078)։

Հինգերորդ տեղում գտնվող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,37% (524)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *