Կարող են տրամաբանական հիմքեր առաջանալ մտածելու, որ խոշոր քաղաքներում ձայների հաշվարկը միտումնավոր է դանդաղեցվում․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն անդրադարձել է խոշոր քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում և Գյումրիում, քվեների հաշվարկի տարօրինակ արագությանը։

«Ռեժիմի նոր մանիպուլյացիաները

Շատերը նկատեցին, որ ինչ-որ պատճառով չափազանց դանդաղ է ընթանում ձայների հաշվարկը խոշոր քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում և Գյումրիում, որտեղ ռեժիմն ունի աջակցության ցածր մակարդակ։ ԿԸՀ-ն պատասխան չի տալիս այն հարցին, թե ինչու է հենց այս բնակավայրերում ձայների հաշվարկն այդքան դանդաղ ընթանում։ Այնինչ գյուղերը, որտեղ ռեժիմի վարչական ռեսուրսն ու նրա հեռուստապրոպագանդան առավել ուժեղ են, հաշվեցին մի քանի ժամում և անմիջապես բռնապետի համար հաճելի տոկոս “նկարեցին”։

Եթե պատասխանն այդպես էլ չհնչի, կարող են տրամաբանական հիմքեր առաջանալ մտածելու, որ խոշոր քաղաքներում ձայների հաշվարկը միտումնավոր է դանդաղեցվում, ընդ որում՝ հենց այնտեղ, որտեղ ՔՊ-ի դիրքերը թույլ են։

Իսկ ինչո՞ւ է դա արվում։ Ժամանակ շահելո՞ւ համար։ Իսկ ինչի՞ համար. որպեսզի հրաշքով հանկարծ գիշերն ինչ-որ բան պատահի՞ քվեաթերթիկների հետ։ Այսօր մեր տեսած բոլոր խախտումներից հետո դա այնքան էլ դժվար չէ պատկերացնել։ Մենք տեսանք, թե ինչպես էին մարդկանց ուղղորդում տեղամասեր, խմբերով ու անհատապես մտնում քվեախցիկներ, մեքենայություններ անում քվեաթերթիկների հետ և այլն։

Ո՞վ կերաշխավորի, որ մանիպուլյացիաները չեն շարունակվի նաև գիշերը, և որ ռեժիմի նպատակը սահմանադրական մեծամասնության հասնելը չէ՝ Ալիևի բոլոր պահանջներն առավելագույնս կատարելու համար։

Այն ամենից հետո, ինչ մենք տեսանք այսօր, մեզ արդեն ոչնչով չես զարմացնի», – գրել է նա Facebook-ում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *