Նախքան արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները իշխանությունը յուրացնելու քայլեր են․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

«Առանց ընտրվելու՝ դատական համակարգին հրահանգավորելուց առաջ, դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար։

Սիրելի հայրենակիցներ, այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։  Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի մեկ քարորդի արդյունքները։

Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո»,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *