
Երեկ երեկոյան Իրանը մի քանի հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ որսացել է Իրանից արձակված բոլոր հրթիռները։ Իրանի ԶՈՒ-ն հայտարարել է, որ եթե Իսրայելն ընդլայնի հարձակումները Լիբանանի վրա կամ պատասխանի Իրանի գործողություններին, ապա ավելի կործանարար հարվածներ կստանա։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի խորհրդական և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, մեկնաբանելով Իսրայելին հասցված հրթիռային հարվածները, հայտարարել է, որ «Իրանը բազմիցս զգուշացրել է, որ չի հանդուրժի հրադադարի խախտումները և Լիբանանի վրա հարձակումները»։