Երևանում, հնարավոր է, կարկուտ գա․ ի՞նչ եղանակ է սպասում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 8-ին՝ կեսօրից հետո, 9-12-ը՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ տեղեկացնում են ՆԳն փրկարար ծառայությունից։

«Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իսկ Երևանում հունիսի 8-ի երեկոյան, 9-12-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *