Իսրայելի ցանկացած հետագա գործողություն կարժանանա խիստ պատասխանի․ Իրանի ԱԳՆ

Իսրայելի ցանկացած նոր գործողություն կարժանանա կոշտ պատասխանի․ հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 8-ի հրադադարի խախտման և Իրանի ու Լիբանանի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի շարունակական ռազմական գործողությունների ֆոնին՝ երկուշաբթի երեկոյան իրանական ուժերը հարվածել են մի քանի ռազմական թիրախների՝ օգտվելով ՄԱԿ-ի 51-րդ հոդվածով սահմանված ինքնապաշտպանության իրենց իրավունքից։

Նախարարությունը շեշտել է, որ Լիբանանում հրադադարն ապրիլի 8-ի համաձայնագրի անբաժանելի մասն է, և ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում այդ համաձայնագրի խախտման և դրա հետևանքով տարածաշրջանում լարվածության սրման համար։ Այն նաև նշել է, որ Իսրայելի ցանկացած հետագա գործողություն կարժանանա Իրանի կողմից խիստ պատասխանի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *