Արայիկ Հարությունյանը՝ ընտրողների ակտիվության հավանական պատճառների մասին


Քաղաքականություն


Ընտրողների ակտիվության պատճառը հիմնականում գործող Կառավարության աշխատանքի գնահատականն է: Հրատապ ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շտաբի պետ Արայիկ Հարությունյանը:

«Բայց ես կարծում եմ, որ այստեղ նաև, ամենայն հավանականությամբ, ավելացել է այն գործոնը, որ մեր քաղաքացիները, որոնք երբեմն անտարբերություն են ունենում ընտրությունների նկատմամբ, գնացել են ընտրության, որովհետև տեսել են, որ ինչ-որ օտար ուժեր, մեր երկքաղաքացիներին և քաղաքացիներին օգտագործելով, փորձում են քաղաքական իրավիճակ փոխել ՀՀ-ում, և մարդը վեր է կացել տնից, ասել է՝ մի րոպե, ես եմ որոշող քաղաքացին, ես գնալու եմ և քվեարկեմ:

Ես չեմ բացառում, որ այս ակտիվության մեջ որոշ տոկոս կարող են լինել նաև ապօրինի գործունեությունը և ընտրակաշառքը: Ընտրության արդյունքները ցույց կտան»,- ասաց նա:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *