Փաշինյանի կուսակցության դեմ ներկայացված բոլոր հայցադիմումները մնացել են անպատասխան․ ՌԴ պատգամավոր

Հայաստանի ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ իրենց բոլոր բողոքներն ու դատական հայցերը մնացել են անպատասխան․ այսօր հայտարարել է ՌԴ պատգամավոր Ալեքսանդր Սավինը Երևանում ԱՊՀ դիտորդական առաքելության անդամների հրավիրած ասուլիսի ժամանակ։

Սավինը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ է։ Իր աշխատանքի ընթացքում առաքելությունը հանդիպել է ընտրություններին մասնակցած բոլոր առաջատար կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների հետ։

«Մենք հանդիպել ենք տարբեր կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների հետ։ Բոլոր կուսակցություններն էլ ասում են, որ դեռևս ոչ մի պատասխան չեն ստացել իշխող կուսակցության կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ իրենց ներկայացրած բոլոր հայցադիմումներին»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *