Սա փորձություն է ԵՄ-ի համար, և կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները․ Զելենսկին՝ ՀՀ-ում ընտրությունների մասին

Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա շնորհավորել է Հայաստանին «ժողովրդավարական և ազատ ընտրություններ» անցկացնելու կապակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ «հաղթանակի»։

«Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար։ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն բան, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»,-գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *