Կարապետ Պողոսյանը կալանավորվեց, նրան կտեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Գյումրիում ձերբակալել էին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին, տեղեկացանք, որ այսօր դատարանը նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանք կիրառելու որոշում է կայացրել, և կտեղափոխվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ մինչ այդ խուզարկություններ էին իրականացվել Պողոսյանի բնակարանում և գրասենյակում։ Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ խուզարկությունների ընթացքում էական կամ կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր չեն հայտնաբերվել։ Այդուհանդերձ, իրավապահները նրան ձերբակալել էին և տեղափոխել Երևան՝ հակակոռուպցիոն կենտրոն, փորձում են ընտրակաշառքի գործ կարել։

Նշենք, որ երեկ ընտրությունների մեկնարկից առաջ, Գյումրիում մասսայական ձերբակալություններ էին։ Տասնյակից ավելի ձերբակալվածներ և բերման ենթարկվածներ կան, այդ թվում՝ պատգամավորի թեկնածուներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *