
Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «ԼՍԵ՛Ք!!! Չլեգիտիմացնե՛ք ԱՆԼԵԳԻՏԻՄԸ!!!» գրառմամբ։ Տեսանյութում անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, ասում է․ «Նիկոլը ընտրությունները կեղծեց, գողացավ հայ ժողովրդի քվեները։ Այս ընթացքում տեղի ունեցավ նախընտրական տեռոր, խայտառակ արտաքին միջամտություն՝ այլ պետությունների առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ, ուժայինների ոչ ադեկվատ պահվածք՝ ձերբակալումներ, կալանավորումներ, երկակի ստանդարտներով առաջնորդում։ Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում՝ անում էր։ Ակնհայտ է նաև, որ գիշերը տեղի է ունեցել տեխնիկական կեղծում ԿԸՀ-ում։ Նույնիսկ իր համար այս կատաստրոֆիկ թվերը նա կարողացել է գրանցել միայն ընտրությունները կեղծելով ու վարչական ռեսուրսի հաշվին։
Այս ամեն ինչում ընդդիմության հավաքած ձայներն ավելին քան լավ ցուցանիշ են։ Հիմա հարցը գալիս է նրան՝ վերցնել մանդատները, թե չէ։ Մենք մեկ անգամ տեսել ենք, երբ մանդատները վերցնում են՝ ինչ է տեղի ունենում։ Մարդիկ ձեզ ձայն են տվել, որ ոչ թե ընդդիմադիր պատգամավոր աշխատեք, այլ անեք իշխանափոխություն։ Եթե դուք վերցնում եք մանդատները, նշանակում է լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները»։