ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային


Քաղաքականություն


ԱՊՀ դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանի ընտրությունն անվանել է մրցակցային և բաց։

«ԱՊՀ դիտորդական առաքելությունը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բազմակուսակցական, բաց և մրցակցային»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է առաքելության ղեկավար Նուռլան Սեյթիմովը։

Նրա խոսքով՝ քվեարկությունն ընթացել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, տեխնիկական սարքավորումներն, ընդհանուր առմամբ, աշխատել են անխափան, ձայների հաշվարկի ընթացակարգն անցել է՝ համաձայն ընտրական օրենսդրության պահանջների:

«Դիտորդների արձանագրած առանձին թերություններ տեխնիկական բնույթի էին և անհապաղ շտկվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա», – ասել է նա։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո, հղում անելով նախնական տվյալներին, հաղորդել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանի ընտրությունում ստացել է ձայների 49,81%-ը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *