Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին հորդորել է մեկական վստահված անձ ունենալ խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերահաշվարկի գործընթացում։ Այս մասին Հովակիմյանն ասել է ճեպազրույցի ընթացքում՝ նույնը հորդորելով անել նաև հավատարմագրված լրագրողներին։
«Քաղաքական ուժերի վստահված անձերը կարող են վերահաշվարկի ընթացքում ներկա գտնվել և հսկել ամբողջը ընթացքը։ Հուսով եմ, որ այդ գործընթացին ներկա կլինեն նաև միջազգային և տեղական դիտորդները, հավատարմագրված լրագրողները»,-նշել է Վահագն Հովակիմյանը։
ԿԸՀ-ն արդեն ամփոփել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ 2005 ընտրատեղամասերում։ Քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 477 հազար 736 ընտրող կամ իրավունք ունեցողների 58,94 տոկոսը։
ԿԸՀ արձանագրության համաձայն՝ առաջատար 4 քաղաքական ուժերին կողմ քվեարկություններն ունեն հետևյալ տեսքը․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727 հազար 160 կամ 49,825 տոկոս
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 340 հազար 88 կամ 23,281 տոկոս
«Հայաստան» դաշինք –145 հազար 113 կամ 9,934 տոկոս։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 378 կամ 3,996 տոկոս։