Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին և Իսրայելին անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին նա գրառում է կատարել Truth Social-ի իր էջում։
«Իսրայելն ու Իրանը պետք է անմիջապես դադարեցնեն կրակը»,- գրել է նա։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները գրել էին, որ Դոնալդ Թրամփը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ կոչ անելով զերծ մնալ Իրանի դեմ հետագա հարվածներից ու ասելով, որ ամերիկյան կողմը մոտ է իրանական կողմից հետ գործարքի կնքմանը։