Իրանն իր վերջին հարվածների ընթացքում լուրջ վնաս է հասցրել Իսրայելին․ Զոլֆաղարի

Իրանն իր վերջին հարվածների ընթացքում լուրջ վնաս է հասցրել Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Օկուպացված տարածքներում զգայուն և կարևոր թիրախների դեմ իրականացված գործողությունների նոր ալիքի ընթացքում հակառակորդը լուրջ և կործանարար հարվածներ է ստացել՝ իր մաշկի վրա զգալով Իրանի զինված ուժերի հաջող հարձակողական գործողությունը»,- հայտարարել է Զոլֆաղարին, ում խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *