Հարավային Կովկասում խաղաղության հնարավորությունների պատուհան է բացվել․ Ֆիդան

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա ընդգծել է, որ վերջնական խաղաղության հասնելու համար պետք է փարատվեն Ադրբեջանի հիմնավորված մտահոգությունները։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Անկարան մտադիր է այսուհետ ևս գործադրել բոլոր ջանքերը՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու համար։

«Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ։ Կողմերի ցուցաբերած կամքը հնարավորությունների կոնկրետ պատուհան է բացել տարածաշրջանի համար»,- նշել է Ֆիդանը։

Նախարարը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը՝ Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։

Բացի այդ, Հաքան Ֆիդանը նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում զգալի առաջընթաց է գրանցվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *