
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները հարցեր են առաջացնում ազատ կամարտահայտության տեսանկյունից և ավելի են պառակտում հայ հասարակությունը: ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար, լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։
«Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում՝ արտերկրում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության նկատմամբ ճնշումների, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկման պայմաններում, անկասկած, լուրջ հարցեր է առաջացնում ազատ կամարտահայտման առումով։ Այն, որ արդյունքները կարող են «կեղծված» լինել, մեղմ է ասված։ Այս ամենն է′լ ավելի է խորացնում հայ հասարակության բաժանումը», – ասել է պատգամավորը։
Նա նաև նշել է, որ այս ընտրությունները «մեծ մասամբ քվեարկություն էին երկրի արտաքին քաղաքականության ուղու վերաբերյալ», այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի վերաբերյալ։ «Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ առաջիններից մեկը շնորհավորել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվ սա այն ցուցանիշներից մեկն է, որ Բրյուսելի կոշտ քաղաքականության կողմնակիցներն ամեն ինչ արել են՝ Հայաստանում ռումինական սցենարի փոփոխված տարբերակը առաջ մղելու և այն ռուսաֆոբ զարգացման ուղեծիր ներքաշելու համար», – հայտարարել է Սլուցկին։