Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել են «Միջին միջանցքը»․ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարությունն արել է Ստամբուլում ԱԳ նախարարների մակարդակով Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարի խոսքով՝ հանդիպման ընթացքում նշվել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, և «մտքերի փոխանակում է տեղի ունեցել դրա մաս կազմող TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ»։
Նա ընդգծել է, որ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը, պետք է լուծվեն մի շարք կարևոր հարցեր։