Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։

«Ուրախ ենք, որ ստեղծվել են լավ հնարավորություններ՝ շարունակելու Իրան-Հայաստան հարաբերություններում ձևավորված դրական ու դինամիկ ընթացքի ամրապնդմանը միտված կառուցողական համագործակցությունը»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *