
Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ կլիներ, եթե ունենայինք նորմալ Սահմանադրություն ու Ընտրական օրենսգիրք-համակարգ։
Ա. քպ-ն մեծամասնություն չունենալով հաղթող չէր ճանաչվի։
Բ. ընտրությունները կգնային երկրորդ փուլ, որտեղ կմրցեին առաջատար երկու ուժերը (սա այսօր էլ նախատեսված է Սահմանադրության մեջ, բայց ինչպես իմփիչմենթը, երբևե իրագործման հնարավորություն չի գտնելու)։
Այս պահի դրությամբ իշխանափոխության հարցում անհաջողության պատճառը ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն, որոնք քիչ թե շատ կատարեցին իրենցից պահանջվածն ու հավաքեցին այնքան ձայն, որքան ակնկալվում էր։
Մենք՝ ընդդիմությունն ու քպ-ին դեմ քվեարկած ժողովրդի մեծամասնությունը, պարտվել է ոչ թե քպ-ին (քպ-ն ընտրություններում չի հաղթել), այլ մեր վզին փաթաթված Սահմանադրությանը»։