Թուրքիան ևս արձագանքեց Հայաստանում կայացած ընտրություններին

Հայ-ադրբեջանական սահմանի բացումը կախված կլինի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը։ Այս փուլում սահմանի բացման համար հստակ ժամանակացույց չկա, սակայն Թուրքիան ակնկալում է շարունակել կառուցողական երկխոսությունը Հարավային Կովկասում կայունության և բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար, նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները «ավարտվել են խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Հուսով ենք, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ։ Թուրքիան, ինչպես անցյալում, կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա», – նշել է նախարարությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *